Հիմա էլ խոսույթը հեղեղում են նոր նարատիվով, թե ՄԱԿ-ի ԱԽ-ն հայանպաստ բանաձև չի ընդունի, քանի որ ընդունել է 4 ոչ հայանպաստ բանաձև առաջին պատերազմի ժամանակ․․․
Թե որտեղից հանկարծ հայտնվեցին բոլոր այս միջազգային իրավունքի մասնագետները չգիտեմ, բայց նշեմ հատուկ խելացիների համար մի քանի հիմնական կետ այդ 4 բանաձևերի վերաբերյալ՝
- Չորս բանաձևերը չեն ընդունել Հայաստանի անմիջական մասնակցությունը պատերազմին,
- Չորս բանաձևերը խոսել են տեղական հայկական զինված ուժերի մասին,
- Չորս բանաձևերը օկուպացիա եզրույթը չեն օգտագործել նախկին ԼՂԻՄ տարածքի համատեքստում,
- Չորս բանաձևերը չեն դատապարտել Արցախի անկախության հռչակագիրը և չեն անվանել այն անվավեր և կոչ չեն արել միջազգային հանրության չճանաչել Արցախը (փոխարենը տես՝ ԱԽ բանաձևերը Հյուսիսային Կիպրոսի, Հարավային Ռոդեզիայի կամ Ռեպուբլիկա Սրպսկայի վերաբերյալ),
- այո այդ բանաձևերից երեքը խոսում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, սակայն ՄԱԿ-ի ԱԽ-ն տարածքի նկատմամբ տիտղոս որոշող մարմին չէ, չունի նման մանդատ և տարածքային հարցերով ՄԱԿ-ի ԱԽ-ի գնահատականները պարզապես 15 պետությունների դիրքորոշում է և ոչ ավելին։ Իսկ ահա անվտանգային հարցերով այն օժտված է առաջնային մանդատով։
Ինձ միայն մի հարց է հետաքրքրում, այս նարրատիվները, որ ձեզ հանձնարարում են, մեյլը հենց հայերեն է գալիս, թե այլ լեզվով․․․
Լևոն Գևորգյանի էջից: