ԱՊՀ-ի վարչապետները հաստատել են վարակի դեմ պայքարի համատեղ պլանը
Advertisement 1000 x 90

ԱՊՀ-ի վարչապետները հաստատել են վարակի դեմ պայքարի համատեղ պլանը

ԱՊՀ երկրների վարչապետները հաստատել են համատեղ գործողությունների պլանը՝ համաճարակների տարածումը կանխելու նպատակով, ինչպես նաեւ մի շարք ռազմավարական փաստաթղթեր են ընդունել:

Մայիսի 27-ին Ռուսաստանի վարչապետը երկօրյա այցով ժամանել էր Մինսկ, իսկ մայիսի 28-ին մասնակցել էր ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին: Հանդիպումից հետո վարակների դեմ պայքարի համատեղ գործողությունների պլան էր ընդունվել:

Բացի այդ, համաձայնագրեր են ստորագրվել տարածքների սանիտարական պաշտպանության եւ բնակչության զբաղվածության ոլորտում համագործակցության մասին: