Գիտնականները խոլեստերինի բարձր մակարդակի նոր վտանգ են հայտնաբերել
Advertisement 1000 x 90

Գիտնականները խոլեստերինի բարձր մակարդակի նոր վտանգ են հայտնաբերել

Արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակը կապված է անոթային դեմենցիայի ռիսկի հետ, որն էլ իր հերթին Ալցհայմերի հիվանդության եւ դեմենցիայի այլ ձեւերի զարգացման է հանգեցնում: Դա պարզել են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Նիդեռլանդների գիտնականները, ովքեր իրենց նոր հետազոտության արդյունքները հրապարակել են PLOS Medicine գիտական ամսագրում:

Այս խնդիրը, ըստ գիտնականների, բնորոշ է հիմնականում տղամարդկանց: Հետազոտության առաջին փուլը ցույց է տվել, որ դեմենցիայի զարգացման գործում հիմնական դերը խաղում են այսպես կոչված խոլեստերինի կատաբոլիզմի խանգարումները: Նմանատիպ խանգարումները տարածված են Ալցհեյմերի հիվանդությամբ եւ անոթային դեմենցիայով հիվանդների մոտ:

Ապա հետազոտողները որոշել են ստուգել դա Մեծ Բրիտանիայի կլինիկաների ավելի քան 26.000 հիվանդի վրա եւ պարզել՝ կա՞ արդյոք կապ խոլեստերինի դեղամիջոցների ազդեցության հետ, որոնք արգելափակում են լեղաթթուների կլանումն արյան մեջ, եւ տկարամտության առաջնային ախտանիշների միջեւ:

Ուսումնասիրությունը պարզել է, որ դեղամիջոցների մեծ դեղաչափերի դեպքում, որոնք արգելափակում են լեղաթթուները, անոթային դեմենցիայի զարգացման ռիսկը մեծանում է միայն տղամարդկանց մոտ: Մասնագետների կարծիքով՝ խոլեստերինի կատաբոլիզմը եւ լեղաթթվի սինթեզն ազդում են դեմենցիայի առաջընթացի վրա ուղեղի մեջ սեռի համար սպեցիֆիկ ազդանշանային ուղիների միջոցով:

news.am