Մի՞թե հայի տեսակը ոչնչացավ, եկեք ազգովի պայքարենք, սրանք ոչ միայն հայրենիքը, այլև ժողովրդին են ծախում. Սերոբ Գասպարյանը՝ իշխանության մասին. tert.am
Advertisement 1000 x 90

Մի՞թե հայի տեսակը ոչնչացավ, եկեք ազգովի պայքարենք, սրանք ոչ միայն հայրենիքը, այլև ժողովրդին են ծախում. Սերոբ Գասպարյանը՝ իշխանության մասին. tert.am

Ես զարմացած չեմ Նիկոլի հակահայկական հայտարարություններից, ինքն ու իր թիմը անհայրենիք են, Նիկոլը վաճառում է ոչ միայն հայրենքիը, այլև մեր ժողովրդին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Սև Հովազ» ջոկատի հրամանատար, Արցախի հերոս Ռուստամ Գասպարյանի եղբայրը՝ Սերոբ Գասպարյանը:

«Սրանք հայ չեն, ուսումնասիրեք մինչև վարչապետ դառնալը և դրանից հետո էլ իրենց թիմով սրանք ինչ են արել մեր հայրենիքի համար, ոչինչ ու  ոչինչ էլ չեն անելու: Հիմա պարզվում է, որ մարդիկ իրականացնում են իրենց  բերանից դուրս եկած խոսքերը: Կինն ասաց՝ հանուն ոչնչի զոհվեցին զինվորները, հիմա բոլորին հանուն ոչնչի սպանում են, նվաստացնում են, վաճառում են: Կրկնեմ ՝ էս  մարդը միայն տարածքները չի վաճառում, ժողովրդին էլ հետն է վաճառում, գերի են վերցնում, մոռանում են, ինչ է եղել, որ զորքը հետ քաշենք, թող տարածքները գծեն, այսպես են ասում, սա ի՞նչ է  նշանակում»,-ասաց  նա:

Ռուստամ Գասպարյանի խոսքով՝ հայրենիք ենք կորցնում, իսկ քաղաքական ուժերը, այդ թվում՝ ընդդիմադիրները, զբաղված են ընտրություններով, երաժշտությամբ քարոզարշավ են անում, իսկ սահմանին թուրքն է ամրանում, գերի է վերցնում:

Ամբողջությամբ՝ tert.am



Նման նյութեր