Քաղաքացու հարցին՝ արդյոք ճանապարհների ապաշրջափակումը վտանգավո՞ր չէ, ներկա պայմաններում, կարելի՞ է վստահել Ադրբեջանին, Փաշինյանը պատասխանել է. «Ցավոք սրտի ժամանակակից կյանքում ոչ մի բան անվտանգ չի: Օրինակ տնից դուրս գալը վտանգավո՞ր ա, թե՞՝ վտանգավոր չի։ Իհարկե վտանգավոր ա»։
Քաղաքացին հակադարձել է՝ ասելով, որ սա հայրենիքի հարցն է, ոչ թե տան։
Ինչին ի պատասխան Փաշինյանը շարունակել է զառանցանքը՝ ասելով. «Երբ որ մենք տնից դուրս ենք գալիս, Աստված չանի, դա վտանգ ա, որ կարա պատահար լինի, արևի տակ մնանք, արևահարվենք և այլն։ Տանը մնանք՝ էդտեղ էլ վտանգ կա»։