#1 Փորձում եք ներս մտնել՝ ուժ կիրառելով: Վճռական եք, ինքնավստահ: Ամբողջությամբ վստահում եք ձեզ: Գործում եք սրտի թելադրանով և սովորաբար դրական արդյունքների հասնում:
Երբ իրադարձություններն այնպես չեն զարգանում, ինչպես ցանկանում էիք, զղջում եք իմպուլսիվ որոշում կայացնելու և գործելուց առաջ իրավիճակը չվերլուծելու համար: Եթե ցանկանում եք հաջողության հասնել, անհրաժեշտ է լսել ոչ միայն սրտին, այլև համակողմանիորեն դիտարկել խնդիրը: Եթե կարողանաք քաջությունն ու վճռականությունը համադրել պրագմատիզմի ու ռացիոնալության հետ, կարող եք հաջողակ լինել:
#2 Փորձում եք լսել՝ ինչ է կատարվում դռան ետևում: Զգուշավոր եք, ձեզ դուր չի գալիս սխալ քայլեր անել: Գործելուց առաջ ցանկանում եք անհրաժեշտ տեղեկատվություն ունենալ: Սովորաբար սխալ որոշումներ չեք կայացնում, քանի որ դա անում եք, երբ միանգամայն համոզված եք: Խնդիրն այն է, որ երբեմն չափազանց երկար եք մտածում:
Պերֆեկցիոնիզմը ստիպում է ամեն ինչ լավագույնս անել, և երբ իրադարձություններն այնպես չեն զարգանում, ինչպես դուք եք ցանկանում, ձեզ համար բավական բարդ է արձագանքելը: Պետք է հասկանալ, որ ոչ միշտ է հնարավոր ստանալ ամբողջ տեղեկատվությունը, և, որ հանգամանքները ոչ միշտ են իդեալական: Ավելի շատ վստահեք ինտուիցիային և կհասնեք նրան, ինչ ցանկանում եք:
#3 Թակում եք դուռը: Կարողանում եք ամեն բան ընդունել այնպես, ինչպես կա իրականում՝ առանց հանգստությունը կորցնելու: Դա ձեզ առավելություն է տալիս: Խնդիրները լուծում եք, երբ դրան վրա են հասնում, և անհանգստանում եք միայն այն ժամանակ, երբ դրա կարիքը կա:
Ընդհանուր առմամբ գրեթե միշտ գտնում եք ամենաբարդ խնդիրների պարզ լուծումները: Երբեմն ձեզ չի բավականացնում ինքնաբերականությունը, չեք ընդունում մարտահրավերները, քանի որ գերադասում եք անվտանգությունը: Եթե կարողանաք դուրս գալ հարմարավետության սահմաններից, կհասկանաք, որ ավելի մեծ պոտենցիալ ունեք, քան կարծում եք, և կարող եք հեռուն գնալ:
#4 Բղավում եք, խնդրում բացել դուռը: Կրքոտ եք, բուռն, ինչի հետևանքով հաճախ իրավիճակին ավելորդ դրամատիզմ եք հաղորդում: Ձեզ դուր է գալիս ղեկավարել իրավիճակը, կորցնում եք հավասարակշռությունը, երբ իրադարձություններն այլ կերպ են զարգանում:
Ձեր գլխավոր խնդիրն է՝ սովորել հավասարակշռություն պահպանել ցանկացած իրավիճակում: Դա վկայում է ոչ թե թուլության, այլ ուժեղ լինելու մասին:
Նյութը gornissa.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը