Կարո՞ղ է արդյոք առողջ ապրելակերպը պաշտպանել դեմենցիայից ժառանգական հակվածության առկայության դեպքում
Advertisement 1000 x 90

Կարո՞ղ է արդյոք առողջ ապրելակերպը պաշտպանել դեմենցիայից ժառանգական հակվածության առկայության դեպքում

Եթե մարդն առողջ ապրելակերպին հետեւի, գուցե դա օգնի նվազեցնել դեմենցիայի առաջացման հավանականությունը, անգամ եթե այդ հիվանդության առաջացման ռիսկը նրա մոտ բարձր է ժառանգական հակվածության (դեմենցիայով հիվանդ են եղել նրա անմիջական ազգականները) պատճառով։ Նման եզրակացության են եկել Այովա նահանգի համալսարանի գիտնականները։

Կարծիք կա, որ եթե ձեր ընտանիքի անդամներից մեկը դեմենցիա է ունեցել, ձեզ մոտ այդ հիվանդության առաջացման ռիսկը բարձր է 75 տոկոսով այն մարդկանց համեմատ, որոնց հարազատները դեմենցիայով չեն հիվանդացել։

Նոր հետազոտության հեղինակները ուսումնասիրել են բրիտանական Բիոբանկի 302 000 մասնակիցների տվյալները։ Դիտարկումների սկզբում նրանք 50-73 տարեկան էին, եւ նրանցից ոչ ոք դեմենցիայով չէր տառապում։ Նրանք լրացրել են թերթիկներ իրենց ընտանիքի եւ կենսակերպի մասին։ Գիտնականները նրանց «շնորհել» են մեկական բալ առողջ ապրելակերպի յուրաքանչյուր գործոնի համար (առողջ սովորություններ).

  • Առողջ սնունդ մրգերի եւ բանջարեղենների մեծ քանակության եւ մշակված սննդի հազվադեպ օգտագործմամբ;
  • Ֆիզիկական ակտիվություն՝ շաբաթը չափավոր կամ ինտենսիվ բեռնվածությունների ոչ պակաս, քան 150 րոպե;
  • Քուն՝ օրը 6-9 ժամ;
  • Ալկոհոլի չարաշահման բացակայություն;
  • Չծխելը;
  • Նորմալ քաշ (ճարպակալման բացակայություն)։

Դիտարկումների 8 տարվա ընթացքում դեմենցիա առաջացել է հետազոտության մասնակիցների 0,6 տոկոսի մոտ։ Դեմենցիայի ընտանեկան պատմություն ունեցող մարդկանց մոտ դրա ռիսկը մոտ 70 տոկոսով բարձր էր։ Սակայն առողջ ապրելակերպը (բոլոր 6 բալերը) այդ ռիսկը նվազեցնում էր երկու անգամ՝ նրանց համեմատ, ովքեր 2 բալից ավելի չէին հավաքել։ Երեք եւ ավելի առողջ սովորություններ ունեցող մարդկանց մոտ դեմենցիայի առաջացման հավանականությունը նվազում էր 30 տոկոսով։

Գիտնականների խոսքով՝ այս տվյալները վկայում են այն մասին, որ անգամ ոչ մեծ փոփոխությունները (ընդամենը երեք առողջ սովորություն) կարող են էապես նվազեցնել դեմենցիայի առաջացման ռիսկը այդ հիվանդության ընտանեկան պատմություն ունեցող մարդկանց մոտ։

news.am