Շրի Լանկայում արհեստական սուրբծննդյան եղևնին բարձրության համաշխարհային ռեկորդ է սահմանել
Advertisement 1000 x 90

Շրի Լանկայում արհեստական սուրբծննդյան եղևնին բարձրության համաշխարհային ռեկորդ է սահմանել

Շրի Լանկայի մայրաքաղաք Կոլոմբոյում կանգնեցված արհեստական սուրբծննդյան եղևնին բարձրության համաշխարհային ռեկորդ Է սահմանել: Այդ մասին հայտնել Է France Info ֆրանսիական ռադիոկայանը:

Եղևնու տեղադրումից հետո դրա բարձրությունը հասել Է 57 մետրի, ինչը տասը մետրով ավելի Է, քան անցյալ տարվա ռեկորդակրի՝ Չինաստանի Գուանչժոու նահանգում կանգնեցված արհեստական ծառի բարձրությունը:

Կոլոմբոյում եղևնին կզարդարեն 600 հազար գույնզգույն լամպեր: Դրա տակ կկանգնի 6-մետրանոց Սանտա Կլաուսը՝ 12 մետրանոց սահնակով: Նախագծի կազմակերպիչները եղևնին գնահատելու են հրավիրել Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչներին:

Սուրբծննդյան եղևնու արժեքը գնահատվում Է 200 հազար դոլար, հաղորդում Է «Ինտերֆաքս»-ը:

 



Նման նյութեր