
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հունիսի 1-2-ը աշխատանքային այց կկատարի Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) և Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)։
Հունիսի 1-ին Նիկոլ Փաշինյանը Փարիզում հանդիպումներ կունենա Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի, Ազգային ժողովի նախագահ Ռիշար Ֆերանի և Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ։
Հունիսի 2-ին Բրյուսելում Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։
Նախատեսվում է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատարի հանդիպումը Բելգիայի Թագավորության վարչապետ Ալեքսանդր դե Կրոյի հետ։