Արսեն Սաֆարյանը նորություն ունի. ինչ է սպասվում
Advertisement 1000 x 90

Արսեն Սաֆարյանը նորություն ունի. ինչ է սպասվում

Երգիչ Արսեն Սաֆարյանը շուտով հանրությանը կներկայացնի նոր տեսահոլովակ: Երգը կոչվում է «Ինչ կա չկա»:  Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց երգիչը:

«Այս պահին տեսահոլովակը գտնվում է մոնտաժման փուլում: Տեսահոլովակի նկարահանումները տեղի են ունեցել «Մոնարխ» հյուրանոցում: Տեսահոլովակի գլխավոր հերոսուհին Թամարա Գևորգյանն է: Երգի խոսքերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է, իսկ երաժշտության հեղինակը Հայկ Գեւորգյանը»,-մեզ հետ զրույցում ասաց Արսեն Սաֆարյանը:

Երգիչը մեզ հետ զրույցում նաեւ հավելեց, որ ստեղծագործական այլ նորություններ նույնպես սպասվում են. «Եղբորս հետ ունենք նոր նախագիծ, որտեղ ելույթ ենք ունենում կիթառներով, ակուստիկ ֆորմատով, ինչպես նաեւ համերգներ ենք ունենում ակումբներում»:

Լիդա Եղիազարյան

armlur.am



Նման նյութեր