Հարավային Կորեայի իշխանությունները որոշում են ընդունել բանակը գործի դնել տնային թռչունների ոչնչացման համար՝ նպատակ ունենալով խուսափել H5N6 թռչնագրիպի բարձրախտածին վիրուսի տարածումից: Այդ մասին հայտնել են արևմտյան ԶԼՄ-ները:
Օրվա ընթացքում մի շարք շրջաններում, որտեղ արդեն գրանցվել են վարակման դեպքեր, պլանավորվում Է ոչնչացնել մոտավորապես 1,6 մլն առանձնյակ:
Հարավային Կորեայի գյուղատնտեսության նախարարության հայտարարության մեջ նշվում Է, որ թռչուների հերթական խմբաքանակի ոչնչացումից հետո մորթված հավերի ու բադերի ընդհանուր թիվը կկազմի 26 միլիոն:
Թռչնագրիպի ներկայիս համաճարակը ամենաընդգրկունն Է դարձել 2014 թվականից ի վեր: Հարավային Կորեայի իշխանություններն անհանգստանում են, որ ընտանի թռչունների լայնամասշտաբ ոչնչացումը կարող Է հանգեցնել թռչնամսի և ձվի գների սրընթաց աճի:
Հարավային Կորեայում H5N6 վիրուսով մարդկանց վարակվելու դեպքեր չեն արձանագրվել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: