Ամերիկաբնակ Արա Ղազարյանի էջից.
«Աշխարհի ամենաանտարբեր ու անթասիբ քաղաքը պատրաստվում ա տոնախմբության, իսկ զուգահեռ իրականությունում անթաղ մնացած հերոսների դիակներն են…
Ի դեպ, էլ որևէ մեկին չի հետաքրքրում թե քանի՞ զինվոր է զոհվել, քանի՞սն են անհետ կորել, քանի՞սն են գերության մեջ…
Լավ եղանակ ա, տոն ա, ուրախություն…
Էլ ի՞նչ իմաստ ունի հին, անցած-գնացած բաներով «ուղեղ» ծանրաբեռնել:
Շատերին այդ թեման այլևս չի էլ հուզում:
Էգոիզմը, երկրի ապագայի վրա թքած ունենալը, պատեհապաշտությունն ու անտարբերությունը կերել ա երկիրը: Այն երկիրը, որն էլ ՉԿԱ:
Հ.Գ. – Այս ամենի մեջ ինձ սպանում ա անհայտ կորած ու զոհված զինվորների որոշ հարազատերի կեցվածքը:
Լա՞վ եք… Կենցաղային խնդրիներով ու հոգսերով շեղված ապրու՞մ եք…
Նիկոլին եք ընտրելու՞՞՞…
Ինձ ասեցին, որ մոտ երեք հազար դոլար են տալիս զոհված զինվորի այն հարազատներին ովքեր համաձայնվում են իրենց հերոս զավակին Եռաբլուրում չհուղարկավորել:
Դավաճանների խունտան այդպիսով փորձում ա վիզուալ շատ չմեծացնի Եռաբլուրը:
Չգիտեմ ինֆոն որքանով ա ճիշտ, սակայն ես այլևս որևէ բանի վրա չեմ զարմանում»: