
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակվել են 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններում գրանցված կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակները:
Ըստ ԿԸՀ կայքի՝ գրանցվել են 26 քաղաքական ուժ` 22 կուսակցություն և 4 դաշինք։ Հիշեցնենք, որ նախապես գրանցման փաստաթղթեր էր ներկայացրել նաեւ Քրիստոնեաժողովրդավարական կուսակցությունը, սակայն այն չի գրանցվել: