Գիտնականները չափից շատ ուտելու բուժման նոր մոտեցում են առաջարկել
Advertisement 1000 x 90

Գիտնականները չափից շատ ուտելու բուժման նոր մոտեցում են առաջարկել

Բեյլորի բժշկական քոլեջի գիտնականները նոր նյարդային շղթա են հայտնաբերել, որը կարող է հագեցածության զգացողություն առաջացնել: Նրանք նաեւ պարզել են, որ ուշադրության պակասի եւ հիպերակտիվության ախտանիշի դեմ արդեն հաստատված դեղամիջոցն ազդում է նույն շղթայի վրա:

Ինչպես հայտնում է New Atlas-ը, նշված սխեման միացնում է նեյրոնների երկու տարբեր խմբեր: Այդ խմբերից մեկը նյարդահաղորդիչ դոֆամին է արտադրում, որը սովորաբար կապված է հաճույքի եւ մոտիվացիայի զգացումների հետ:

Մինչ մկներն ուտում էին, գիտնականները հետեւում էին նեյրոնների այս երկու խմբերի ակտիվությանը: Պարզվել է, որ DA-VTA նեյրոնները, որոնք պատասխանատու են դոֆամինի արտադրության համար, ավելացրել են իրենց ակտիվությունն այն բանից հետո, երբ կրծողները դադարել են ուտել: Հետագա փորձերի ժամանակ գիտնականները գենային մակարդակում զսպել են DA-VTA նեյրոնների ակտիվությունը: Արդյունքում, կենդանիները սկսել են չափից շատ ուտել:

Նմանատիպ փորձերը, որոնք կենտրոնացած էին DRD1-LPBN նեյրոնների երկրորդ խմբի վրա, որոնք ազդակներ են ստանում DA-VTA նեյրոններից, ցույց են տվել, որ ակտիվության աճը կայուն հագեցվածության կայուն արձագանք է առաջացնում. մկներն անմիջապես դադարում էին ուտել: Այսպիսով, ներգործելով նյարդային շղթայի այս երկու բաղադրիչների վրա, հնարավոր է հագեցածության:

news.am