Քաղաքացիների տեղաշարժի համար հայ-վրացական Բագրատաշեն-Սադախլո անցակետի հետ մեկտեղ կգործի նաև Բավրա-Նինոծմինդա անցակետը։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։
«Անցակետերը բաց են ամեն օր` ժամը 10։00-20։00 ընկած ժամանակահատվածում»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` այսօրվանից Վրաստանը բացում է ցամաքային սահմանները։ Վրաստան հնարավոր կլինի մուտք գործել վերջին 72 ժամվա ընթացքում արված ՊՇՌ թեստի բացասական պատասխանի առկայության դեպքում, պատվաստման ամբողջ կուրսն անցնելու (երկու դեղաչափ) և միաժամանակ ՊՇՌ թեստի բացասական պատասխանի առկայության դեպքում։
Միայն ՊՇՌ թեստով Վրաստան մեկնող քաղաքացիները պարտավոր են երկիր մուտք գործելուց հետո 72 ժամվա ընթացքում ևս մեկ թեստ հանձնել, իսկ պատվաստման ամբողջ կուրսն անցած քաղաքացիները ժամանելուց հետո թեստ հանձնելու անհրաժեշտություն չունեն։