
Պատմաբան Վահե Անթանեսյանը իր միկրոբլոգում ներկայացրել է առաջին քրեական քրոնիկայի պատմությունը:
«Առաջին քրեական քրոնիկան արձանագրվել է մ.թ.ա. 2-րդ հազարամյակում կավե տախտակի վրա: Ըստ արձանագրության` ոմն ազատ քաղաքացի բռնվել էր ստրուկ առևանգելու պահին: Կատարվածի համար մահապատիժ էր սահմանված, մինչդեռ ստրուկին սպանելու համար բավարարվում էին տուգանքով: Ուստի քաղաքացին շտապել էր խեղդել ստրուկին: Միջադեպի նկարագրությունը գտնվել է Բաբելոնում:»