Տարեցները բնական ատամներով ավելի լավ են հաղթահարում ամենօրյա խնդիրները, օրինակ՝ սննդի պատրաստում, հեռախոսազանգ կամ խանութ գնալ: Նման եզրակացության են եկել Կալիֆոռնիական համալսարանի եւ Տոկիոյի բժշկական ու ստոմատոլոգիական համալսարանի հետազոտողները:
Հետազոտության շրջանակում, որը հրապարակվել է Ծերաբանության ամերիկյան հանրության ամսագրում, մասնագետները վերլուծել են 50-70 տարեկան 5631 մեծահասակի տվյալներ:
Հետազոտության հեղինակները հայտնաբերել են առօրյա գործերը կատարելու մարդու ունակության վրա ատամների կորստի ազդեցությունը:
Այնպիսի գործոնների դիտարկումից հետո, ինչպիսին են մասնակիցների սոցիալ-տնտեսական կարգավիճակն ու ընդհանուր առողջական վիճակը, նրանք պարզել են, որ ատամների կորստի եւ առօրյա գործերը կատարելու ունակության միջեւ կապ իսկապես կա:
Հետազոտողները նշել են, որ 10 բնական ատամներով տարեցները 30 տոկոսով ավելի հաճախ են բախվել առօրյա խնդիրների հետ կապված դժվարությունների, քան նրանք, ովքեր 20 բնական ատամներ են ունեցել: