Առանձնատնից մի քանի մետր այն կողմ, ուր ապրում են արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը, մարդկային ոսկորներ են հայտնաբերել։ The Sun-ը հայտնում է, որ դրանք հայտնաբերել են աշխատակիցները, որոնք հարեւան տարածքում լանդշաֆտի դիզայնի աշխատանքներ են կատարել։ Անմիջապես դեպքի վայր ոստիկանություն են կանչել։
«Աշխատանքը վայրկենական դադարեց։ Մենք, իհարկե, ոստիկանների հրավիրեցինք։ Առհասարակ սա իսկական դրամա է այնպիսի հանդարտ վայրի համար, ինչպիսին Մոնթեսիտոն է»,- հայտնել է աշխատակիցներից մեկը։
Տեղի բնակիչները նախ կարծել են, որ այստեղ հանցագործություն է կատարվել։ Պարզվել է, որ մասունքները պատկանում են ցածրահասակ մարդու, ամենայն հավանականությամբ, հնդկացու։ Մնացորդները մի քանի հարյուրամյակների վաղեմության են։ Ենթադրվում է, որ հնդկացին պատկանել է ցեղին, որը հարավային Կալիֆոռնիայի տարածքում ապրել է 700 թվականից։ Մահվան պատճառը հայտնի չէ։ Ոստիկանությունը հայտնել է, որ վեղեմության պատճառով հետաքննություն չի անցկացվի։
Բրիատանացի արքայազնն ու նրա կինը Մոնթեսիտո քաղաք տեղափոխվել են նախորդ տարի՝ առանձնատուն ձեռք բերելով 16 միլիոն դոլարով։
news.am