Եթե որևէ քաղաքական ուժ կամ գործիչ մտածում է, որ լուսանկարում պատկերված քաղաքական «փլատակն» իրենց համար կարող է ինչ֊որ բան անել, ապա չարաչար սխալվում է…
Ավելին, սրան ու սրա նմաններին «մեյդան» բերողները դիտավորյալ են դա անում, որպեսզի դավաճան Նիկոլը հաղթի, քանի որ Շիրակում շատ լավ են հիշում սրան թե՛ որպես մարզպետարանի կրթության վարչության պետ, թե որպես Շիրակի պետհամալսարանի ռեկտոր և այս իշխանությունների հովանավորյալ, որի գործունեության վերաբերյալ քրեական գործերը երեք տարի էլ «դոփում» են…
Ի դեպ, սրան ասպարեզ բերողները տեղյա՞կ են, որ ընդամենը մեկ տարի առաջ իրեն ընտրական տեխնոլոգիաների «թունդ» մասնագետ երևակայող Սահակը Նիկոլի Գյումրիի կենտրոնում գտնվող «ԱՅՈ՛»-ի շտաբից դուրս չէր գալիս, իսկ հեղափոխությունից հետո, որպես արդեն ՀՀԿ-ի Շիրակի մարզային կառույցի նախկին ղեկավար, «կլյաուզաներ» էր գրում Սերժ Սարգսյանի վրա…
Հիմա, պարզվում է, սա դարձել է թունդ ընդդիմադիր… Ենթադրաբար պաշտոն է ուզում կամ նոր խոշոր բիզնեսի ցանկություններ ունի…
Հ.Գ. Սույն կերպարը բացի հակագովազդից Ռոբերտ Քոչարյանին ոչնչով չի կարող «աջակցել»…
Գագիկ Համբարյանի էջից: