Անցած պատերազմի ամենամեծ ողբերգությունն այն է, թե ինչպես է նիկոլական իշխանությունը վարվում զոհվածների հետ: Պատերազմի առաջին օրերից Աննա Հակոբյանն անձամբ էր վերահսկում զոհերի թիվը կոծկելու գործընթացը՝ պատասխանատվությունը լվանալու համար: Ե՛ւ Նիկոլը, ե՛ւ Աննա Հակոբյանը քաջ գիտակցում են, որ իրենք առաջին հերթին պետք է պատասխան տան այն տղամարդկանց կյանքի համար, ում զոհաբերեցին հանուն իրենց իշխանությունը պահպանելու: Այս մասին իր Telegram-ալիքում գրել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
«Պատերազմի զոհերի արյան վրա խրախճանքի նողկալիությունը հասկանալու համար անհրաժեշտ է հետեւել ժամանակագրությանը: Այսպես՝
3. Նույն օրը առողջապահության նախարարությունը իմ կողմից հրապարակված թիվն անվանեց «ուռճացված»
4. Տարօրինակ զուգադիպությամբ՝ նույն նոյեմբերի 14-ին, նույն առողջապահության նախարարությունը պաշտոնապես խոստովանեց ավելի քան 1000 զոհվածների մասին: Նոյեմբերի 14-ի առավոտյան զոհերի պաշտոնական թիվը մոտ 1300 էր, մինչդեռ երեկոյան այն աճեց` հասնելով 2317-ի:
5. Հունվարի 20-ին Տիգրան Ավինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, որ զոհերի թիվը չի գերազանցի 4000-ը:
6. Մարտի սկզբին առողջապահության նախարարությունը հայտարարեց, որ փորձաքննություն է անցել 3577 մարմին, իսկ 428 մարմինների փորձաքնությունը կատարվում է:
7. Մարտի 20-ին Նիկոլը հայտարարեց, որ զոհերի թիվը 3250 է, իսկ 189 ընտանիքներ սպասում են ԴՆԹ թեստի պատասխաններին:
8. Նիկոլը ապրիլի 14-ին հայտարարեց, որ հայկական կողմը «4000 զոհ ունի, պլյուս-մինուս 50»:
Պատերազմի ավարտից անցել է 7 ամիս: Այս 7 ամիսների ընթացքում իշխանությունը թաքցնում է զոհվածների, վիրավորների, անհետ կորածների եւ գերիների թիվը: Նրանց թաքցնում է Աբովյանի տուբերկուլյոզի կենտրոնի նկուղներում, որտեղ մահացածների մարմինները նետված են հատակին: Թաքցնում է նրանց սառնարաններում: Թաքցնում է նրանց Երեւանի հարակից քաղաքների եւս մի քանի դիահերձարաններում: Սա ձեզ ոչինչ չի՞ հիշեցնում: Չէ որ միայն մարդասպանին է անհրաժեշտ թաքցնել իր զոհի մարմինը:
Նիկոլական ֆան-ակումբը միշտ արդարացումներ էր գտնում հանցագործությունների համար՝ ասում էին, որ Նիկոլն անփորձ, բայց ազնիվ է, ամեն ինչում մեղադրում էին նախկիններին, ուզում էր որ լավ լինի, բայց նրան խանգարեցին։ Դուք այս բոլոր զառանցանքներն ինձանից լավ գիտեք: Բայց այն, որ նա, ինչպես վերջին մարդասպանը, թաքցնում է մարմինները, բացարձակապես լիարժեք ապացույց է նրա հանցավոր մտադրության: Նա ի սկզբանե պլանավորել էր այս հանցագործությունը՝ առանձնակի ծանր զանգվածային սպանություն:
Այս հանցագործության պլանավորումը, կատարումը, կոծկումը եւ մեղսակցությունը, այդ թվում նաեւ իբր պարկեշտ մարդկանց այս ստրկամիտ լռությամբ, երբեք չի մոռացվի:
ԵՐԲԵՔ»: