Մեդիատեռոր. Նիկոլ Փաշինյանի ստի կայսրությունը համացանցում կեղծիք է տարածում անգամ գերիների թեմայով․ Մեդիապորտ
Advertisement 1000 x 90

Մեդիատեռոր. Նիկոլ Փաշինյանի ստի կայսրությունը համացանցում կեղծիք է տարածում անգամ գերիների թեմայով․ Մեդիապորտ

Նիկոլ Փաշինյանին սպասարկող կեղծ տեղեկություն տարածող յութուբյան տասնյակ ալիքները, որոնք արդեն 3 տարի է՝ մեդիատեռորի են ենթարկում հայ ժողովրդին, սուտ են տարածում անգամ գերիների թեմայով:

Երեկ այդպիսի ալիքներից մեկը «Վերջ գերիների հարցը լուծվեց Մակրոնը շտապ խոսեց գերիների մասին» վերնագրով սուտ է տարածել՝ բարձրացնելու համար Նիկոլ Փաշինյանի վարկանիշը, որը իբր մեկնեց Ֆրանսիա և լուծեց հարցը:

Mediaport-ը պարզեց, որ այս և մյուս կեղծիք տարածող յութուբյան ալիքներն աշխատեցնում են քույր և եղբայր Ստելլա և Շավարշ Սարուխանյանները, իսկ գումարը վճարում է մերձփաշինյանական օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը՝ Գռզոն, որ ՔՊ ցուցակի 5-րդ համարն է:

Տեսանյութերում հնչում է Ստելլա Սարուխանյանի ձայնը: Իսկ Հայաստանի իրավապահ համակարգը 3 տարի «չնկատելու» է տալիս՝ ինչպես են կեղծ լուրերով մեդիատեռորի ենթարկում ժողովրդին՝ իշխանությունների բարձր հովանու ներքո մտնելով մարդկանց ընտանիքներ, լկտի ստեր տարածում, ներհասարակական բախումներ հրահրում:



Նման նյութեր