Ամանորին «տնից տուն գնացող բոնբոներկաների» դարաշրջանը, կարծես, ավարտվում է. մենք գերադասում ենք նվիրել առավել հետաքրքիր բաներ: Մեր տոնական սեղաններին, սակայն, շարունակում են կայուն տեղ ունենալ «խոզի բուդն» ու մայրաքաղաքային աղցանը, իսկ խմիչքներից ամենապահանջվածը, դեռևս, օղին է:
Սիրու՞մ են արդյոք երևանցիները Ամանորը և ինչպե՞ս են պատրաստվում տոներին: Ի՞նչ ենք ուտում, խմում ու նվիրում մենք Ամանորին: Սոցիոլոգիական հետազոտության արդյունքները ներկայացնում է Gallup International հայաստանյան ներկայացուցչության հետազոտական բաժնի ղեկավար Գայանե Դաջունցը: