Մեծ Բրիտանիան համավարակի մեկնարկից ի վեր առաջին անգամ COVID-19-ից զրոյական մահացություն է գրանցել
Advertisement 1000 x 90

Մեծ Բրիտանիան համավարակի մեկնարկից ի վեր առաջին անգամ COVID-19-ից զրոյական մահացություն է գրանցել

Անցած 24 ժամվա ընթացքում Միացյալ Թագավորության բոլոր չորս երկրներում COVID-19-ով պայմանավորված մահվան դեպքեր չեն գրանցվել` չնայած շարունակում են հաղորդվել վարակման նոր դեպքերի մասին: Մասնագետներն այս առաջընթացը պայմանավորում են պատվաստումների արդյունավետությամբ:

Medportal.ru-ի փոխանցմամբ՝ օրական զրոյական մահացությունը կարող է պայմանավորված լինել վիճակագրության թերություններով, սակայն Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոքը կարծում է, որ սա լավ նորություն է:

«Պատվաստանյութերը հստակ աշխատում են. դրանք պաշտպանում են ձեզ, ձեր շրջապատին եւ ձեր մտերիմներին»,- ասել է Հենքոքը եւ հիշեցրեց անվտանգության բոլոր միջոցները պահպանելու անհրաժեշտության մասին, քանի որ «վիրուսը դեռ չի հաջողվել հաղթել»:

Անցած օրվա ընթացքում Մեծ Բրիտանիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3165 դեպք, մինչդեռ մեկ շաբաթ առաջ այդ ցուցանիշը 2493 էր, հաղորդում է BBC-ն: Փորձագետների կարծիքով` նոր դեպքերի աճը կապված է Հնդկաստանում առաջին անգամ հայտնաբերված կորոնավիրուսի B.1.617.2 նոր տարբերակի ինտենսիվ տարածման հետ: Միեւնույն ժամանակ, «բրիտանական» B.1.1.7 տարբերակը գործնականում անհետացել է բնակչությունից:

news.am