Հարգելի ընտրող,
Ընտրողի համար անձը հաստատող փաստաթուղթ է համարվում նույնականացման քարտը, կենսաչափական անձնագիրը, ոչ կենսաչափական անձնագիրը, անձնագրին կամ նույնականացման քարտին փոխարինող ժամանակավոր փաստաթուղթը` տրված լիազոր մարմնի կողմից, քրեակատարողական հիմնարկում գտնվող ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը, իսկ զինծառայողների համար` զինվորական վկայականը կամ զինվորական գրքույկը, եթե գրանցվում են (քվեարկում են) զորամասի կազմված ընտրողների ցուցակում:
Ընտրողի անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետի ավարտը հիմք չէ ընտրողին քվեարկության չթողնելու համար, բացառությամբ այն դեպքի, երբ տեխնիկական սարքավորումում առկա տեղեկություններից պարզվում է, որ ընտրողն ունի այլ՝ վավերականության ժամկետը չլրացած, անձը հաստատող փաստաթուղթ:
Այսինքն, եթե անձը ունի միայն մեկ անձնագիր, որի վավերականության ժամկետը լրացել է, այդ փաստաթղթով կարող է մասնակցել քվեարկությանը:
Եթե անձը ունի վավերականության ժամկետը լրացած անձնագիր, ինչպես նաև նույնականացման քարտ և (կամ) բիոմետրիկ անձնագիր, ժամկետը լրացած անձնագրով չի կարողանալու մասնակցել քվեարկությանը:
Եթե անձը ունի երեք վավերական փաստաթուղթ՝ հին նմուշի և բիոմետրիկ անձնագրեր, ինչպես նաև նույնականացման քարտ, դրանցից ցանկացածով կարող է մասնակցել քվեարկությանը:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով