Շոումեն Գարի Մարտիրոսյանը հերթական անգամ պատասխանել է Instagram-յան իր էջի հետեւորդների բազմաթիվ հարցերին։ Ի սկզբանե շատ օգտատերեր հետաքրքրվել են, թե ինչու է Մարտիրոսյանը պատասխանները գրում են նարնջագույն ֆոնին։ Ի պատասխան պրոդյուսերը պատասխանել է, որ այն հայկական ծիրանի՝ «տիեզերքի ամենահամեղ մրգի» գույնն է։
Հետեւորդներից մեկը հարցրել է, թե որ կոնյակն է ավելի լավը՝ հայկակա՞նը, թե՞ վրացականը, ինչին ի պատասխան Գարիկը խորհուրդ է տվել առհասարակ հրաժարվել ալկոհոլից։
«Առհասարակ խմել հարկավոր չէ, դա շատ վնասակար է առողջությանը։ Բայց ավելի լավ է հայկականը»,- կատակել է Մարտիրոսյանը։ Այդ հարցին պատասխանելուց հետո հետեւորդներից մեկին հետաքրքրել է, թե ինչու են հայերն ու վրացիները միշտ վիճում, թե ով է ավելի լավը։ «Որովհետեւ երբ գոյություն ունես հավերժ, արդեն սկսում ես վիճել»,- գրել է շոումենը։