«Յուրաքանչյուր քրիստոնյա հայի կյանքում ամենակարեւոր իրադարձություններից մեկն է»․ Արթուր ու Էլինա Ջանիբեկյանները մկրտել են իրենց չորրորդ զավակին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Յուրաքանչյուր քրիստոնյա հայի կյանքում ամենակարեւոր իրադարձություններից մեկն է»․ Արթուր ու Էլինա Ջանիբեկյանները մկրտել են իրենց չորրորդ զավակին

«Comedy Club Production»-ի հիմնադիր, «Գազպրոմ-Մեդիա ժամանցային հեռուստատեսություն» սուբհոլդինգի ղեկավարի առաջին տեղակալ, պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանի կինը՝ Էլինա Ջանիբեկյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցից մեկում պատկերված է չորրորդ զավակի՝ Արեգի հետ, ով լույս աշխարհ է եկել անցած տարի։

Ընտանեկան ջերմ լուսանկարին կից արված գրառումից պարզ է դառնում, որ ընտանիքը հայրենիքում մկրտել է կրտսեր որդուն։

«Մկրտությունը յուրաքանչյուր քրիստոնյա հայի, ինչպես նաեւ մեր ընտանիքի կյանքում ամենակարեւոր իրադարձություններից մեկն է, – գրել է Էլինան, ապա հավելել, որ երեխայի մկրտությունը տեղի է ունեցել մայիսի 5-ին՝ Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում, որտեղից սերում է Ջանիբեկյան-Հակոբյան տոհմը։

«1884-1890թթ. կառուցված եկեղեցին խորհրդային իշխանության տարիներին վերածվել է հացահատիկի պահպանման պահեստի։ Բայց 2011թ․-ին կիսավեր տաճարը լիովին վերականգնվեց եւ օծվեց մեր պապի, իսկական հայրենասերի՝ հայրենի հողին ու արմատներին անսահման նվիրված մարդու ջանքերի շնորհիվ», – նշել է Արթուր Ջանիբեկյանի կինը։