Հունվար՝ լուրջ, զուսպ, ուշադիր, շփվող, կամակոր: Անկախ եք, տրամաբանական մտածողություն ունեք, խելացի եք: Առանձնանում եք ամբոխից, խարիզմատիկ եք, ինչը գրավում է մարդկանց: Երջանիկ եք, երբ կարողանում եք երջանկացնել մարդկանց՝ ուշադրությունը չկենտրոնացնելով սխալների և բացասականի վրա:
Փետրվար՝ ռեալիստ, ինտելեկտուալ, սեքսուալ, գրավիչ, հանգիստ, համեստ, ազնիվ: Փետրվարին ծնված մարդկանց կյանքում կարևոր դերակատարում ունեն փոխհարաբերությունները: Նրանց կյանքի նպատակը կարող է դառնալ մի մարդ, ումից հիասթափվելն անխուսափելիորեն կհանգեցնի դեպրեսիայի: Բարի սիրտ ունեն, հրաշալի ծնողներ են դառնում: Կենտրոնացած են նպատակների վրա, ինչը նրանց հաջողակ է դարձնում բոլոր նախաձեռնություններում:
Մարտ՝ գրավիչ, սեքսուալ, զուսպ, ազնիվ, փակ, զգացմունքային, առատաձեռն: Մարտին ծնված մարդկանց գրեթե միշտ ուղեկցում է հաջողությունը: Բայց նրանք նաև կամային չեն, դժվարությամբ են ազատվում վատ սովորություններից: Նրանց հետ հարաբերությունները բարդ են, քանի որ մարտին ծնված մարդիկ հակված են դավաճանության, հավատարիմ չեն: Կարծես ապրում են սեփական իդեալական աշխարհում, սիրում են երազել, երևակայել:
Ապրիլ՝ակտիվ, դինամիկ, էմոցիոնալ, կարողանում են համոզել: Ամբիցիոզ են ու խարիզմատիկ, լիդեր են դառնում ցանկացած միջավայրում: Ապրիլ ամսին ծնված մարդիկ կամակոր են, համառ, ինչով առանձնանում են մյուսներից: Քայլում են սեփական նպատակին հասնելու ճանապարհով՝ անկախ որևէ հանգամանքից: Անվախ են, խիզախ. մարդիկ հաճախ են նրանց դիմում խորհուրդ ստանալու համար:
Մայիս՝ կամակոր, մոտիվացնող, աշխատասեր, հասկացող, կամային, անհոգ: Մայիսին ծնված մարդկանց վարքագիծը ղեկավարում է ինքնարտահայտման խելահեղ ձգտումը: Բազմաթիվ տաղանդավոր երաժիշտներ, գրողներ, կոմպոզիտորներ ծնվել են հենց մայիս ամսին: Հարգված եք ընկերների շրջանում: Երկար ժամանակ են անցկացնում հասարակության շրջանում և հաճախ են միայնակ մնալու կարիք ունենում: Զարգացած երևակայություն ունեն, սիրում են ճանապարհորդել:
Հունիս՝ հարգալից, բարի, զգացմունքային, կամակոր, շատախոս, հումորի լավ զգացում ունեն: Խելահեղ արագությամբ են սիրահարվում: Ռոմանտիկ են, հակված են խանդի, հաճախ են վերադառնում անցյալ, ինչը խանգարում է ապրել այս վայրկյանով: Հունիս ամսին ծնված մարդկանց համար դժվար է նաև դիմակայել բամբասանքներին: Արագ են ձանձրանում, նրանց նեղացնելն ու վշտացնելը բավական հեշտ է:
Հուլիս՝ ուրախ, փակ, հանգիստ, ազնիվ, ընկերասեր: Հոգատար են, կարեկցող, հոգ են տանում ընտանիքի մասին, որը նրանց համար ամենակարևորն է: Հանճար դառնալու պոտենցիալ ունեն, բայց նաև հակված են դեպրեսիայի: Ձեզ հաճախ են միայնակ մարդ համարում. ընկերներն ամբողջ կյանքի համար են: Հեշտությամբ եք նեղանում, բայց այնքան էլ հեշտ չեք մոռանում դրա մասին:
Օգոստոս՝ հումորի լավ զգացում ունեն, ռոմանտիկ են, ընկերասեր, զգացմունքային, առատաձեռն: Սիրո մարդիկ են: Նրանց կյանքում գլխավորը ռոմանտիկան ու մտերիմների մասին հոգ տանելն է: Սովոր են մարդկանց մեջ միայն լավագույնը տեսնել, ոգեշնչել մարդկանց: Լիդեր են, անկախ են ու կարողանում են մտածել:
Սեպտեմբեր՝ հոգատար, լուռ, հասկացող, կամակոր, կարեկցող: Ձգտում են կազմակերպել ամեն ինչ: Բարեկիրթ են, բայց հեշտությամբ են դեպրեսիայի մեջ հայտնվում: Եթե ցանկանում եք հաջողության հասնել, հարկավոր է սովորել ղեկավարել զգացմունքները: Հարաբերություններում ընտրողական մոտեցում եք ցուցաբերում, բայց երբ գտնում եք սիրելիին, ձգտում եք հավատարիմ ու զուսպ լինել:
Հոկտեմբեր՝ հավատարիմ, կամային, ազնիվ, զգացմունքային: Հաջողությունն ուղեկցում է այս մարդկանց, ինչի շնորհիվ նրանք հաջողության են հասնում ցանկացած հարցում: Երբեմն կարող են վրեժխնդիր լինել, և եթե կարողանան ղեկավարել զգացմունքները, կարող են նաև լիդերի դերակատարում ստանալ: Հոկտեմբերին ծնված մարդկանց համար ընկերներն աշխարհի կենտրոնն են, բայց նրանք ցանկանում են ուշադրության կենտրոնում լինել:
Նոյեմբեր՝ աշխատասեր, ռոմանտիկ, զգացմունքային, դինամիկ: Վճռական են, ձգտում են հաջողության ցանկացած հնարավոր ճանապարհով: Նյութական կարողությունն ամեն ինչ է նրանց համար: Բազմաթիվ գաղափարներ ունեն, բայց հարաբերություններում վախենում են վստահել մարդկանց:
Դեկտեմբեր՝ վստահող են, սեքսուալ, առատաձեռն, ազնիվ, սիրում են երկխոսություններ վարել: Զբաղված մարդիկ են, ովքեր գերադասում են իրենց շրջապատել աշխատասեր մարդկանցով: Երբեմն դժվարանում են ժամանակ գտնել բոլորի համար, այդ պատճառով կարող են մոռանալ բաներ, որոնց համար պատասխանատու են: Պրակտիկ մարդիկ են, ովքեր սիրում են ուշադրության կենտրոնում լինել: Եսասեր չեն, հանգիստ են վերաբերվում մյուսների կարծիքին:
Նյութը Onedio.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը