Բոլորին է հայտնի, որ հղիության ընթաքում մեր օրգանիզմի հետ տեղի են ունենում որոշակի փոփոխություններ։ Դրանց մեծ մասը ներմալ երևույթներ են։ Իմացեք, թե ինչ է ձեզ սպասում։
- Լուսազգայունություն
Դա չկոչենք լույսից վախենալ, բայց երբեմն կարող է կուրացնել ձեզ։ Հղիության ժամանակ հաճախ աչքերն ավելի զգայուն են դառնում վառ լույսի հանդեպ, այնպես որ, արևային ակնոց կրեք դիսկոմֆորտը նվազեցնելու համար։
- Մազերի հետ կապված խնդիրներ
Ամենից հաճախ հղիության շրջանում տուժում են մազերը. ճյուղավորված ծայրեր, խամրած գույն, բարակած մազեր։ Խնդիրը հորմոններն են, որոնք չորացնում են մաշկը, իսկ դա ազդում է մազերի վրա։
- Հոտառության կորուստ
Սովորաբար այն պայմանավորված է քթի վնասվածքով կամ գենետիկայով, բայց լինում է նաև դրա ժամանակավոր դրսևորումը, ինչպես հղիների մոտ։ Դա, իհարկե, տհաճ բան է, փոխարենը՝ հետազոտությունները ցույց են տալիս, որ այդ դեպքում ավելի հազվադեպ է պատահում առավոտյան սրտխառնուքը։ Եթե ծննդաբերությունից հետո հոտառությունը լիովին չի վերականգնվում, դիմեք բժշկի։
- Նուրբ մաշկ
Սովորաբար դա հանդիպում է կրծքի շրջանում։ Եթե մաշկը ստիպված է արագ ձգվել, որոշ տեղերում դուք ծակոցներ եք զգում, իսկ որոշ մասերում էլ կարող եք տեսնել արտահայտված արյունատար անոթները։ Դա նորմալ է։ Օրգանիզմը պատրաստվում է երեխայի ծննդին և կրծքի շրջան է ուղարկում արյան լրացուցիչ չափաբաժիններ, որ կրծքով կերակրելու հետ կապված խնդիրներ չլինեն։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը