Արքայազն Հարին եւ Մեգան Մարքլն ունեցել են իրենց երկրորդ երեխային։ Այս մասին հաղորդում է Sky News հեռուստաալիքը՝ վկայակոչելով զույգի հայտարարությունը:
«Մեծ ուրախությամբ արքայազն Հարին եւ Մեգանը, Սասեքսի դուքսն ու դքսուհին, ողջունում են իրենց դուստր Լիլիբեթին՝ «Լիլի» Դիանա Մաունթբեթեն-Վինձորին», — ասված է հայտարարության մեջ:
Աղջիկը անվանակոչվել է ի պատիվ նրա մեծ տատիկի՝ Եղիսաբեթ II թագուհու (Լիլիբեթ, այդպես նրան անվանում են ընտանիքում), եւ տատիկի՝ արքայադուստր Դիանայի պատվին: