Մաքրող միջոցները վտանգավոր են թոքերի համար
Advertisement 1000 x 90

Մաքրող միջոցները վտանգավոր են թոքերի համար

Քիմիական նյութերը, որոնք պարունակվում են տարբեր լվացող միջոցներում, կարող են մեծացնել թոքերի վնասման ռիսկը: Նման եզրակացության են հանգել Նորվեգիայի գիտնականները:

Պարզվել է, որ այն մարդիկ, որոնք նման տնտեսական ապրանքներ են օգտագործում, թոքերի խրոնիկական հիվանդությունների ավելի մեծ հավանականության են ենթակա:

Հետազոտողները 20 տարվա ընթացքում տեղեկություններ են ուսումնասիրել 5 հազար կնոջ վերաբերյալ, օգտագործելով  The European Community Respiratory Health Survey-ի հետազոտության տվյալները:

Պարզվել է, որ նրանց մոտ, ովքեր պրոֆեսիոնալ մաքրմամբ են զբաղվել, 17 տոկոսով ավելի է նվազել թոքերի գործառույթը մյուսների համեմատ: Սակայն այն կանայք, որոնք կանոնավոր կերպով մաքրություն են արել սոսկ  իրենց տանը, ևս վտանգի են ենթարկվել: Թոքերի գործառույթը նրանց մոտ նվազել է  14 տոկոսով և ավելի: