
Արքայազններ Հարին եւ Ուիլյամը վերջին անգամ անձամբ հանդիպել են պապի՝ արքայազն Ֆիլիպի հուղարկավորությանը։ Թագավորական ընտանիքում ինսայդերի տեղեկություներով՝ Քեմբրիջի դուքսը եղբոր հետ հաշտվելու փորձ է կատարել, սակայն Հարին չի ցանկացել։
Աղբյուրը հայտնում է, որ արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը քայլելու ընթացքում դիտավորյալ սպասել են հետ մնացած Հարիին խոսելու համար, սակայն խոսակցությունը կարճ է ստացվել։
«Նկատելի էր, որ Հարին ուրախ էր եղբոր հետ խոսակցություն սկսելուն։ Քեյթ Միդլթոնը որոշակիորեն խաղաղարար էր, դա նրա նախաձեռնությունն էր։
Սակայն այդ պահին արդեն Հարին բազմաթիվ պայմանագեր էր կնքել Apple TV-ի հետ եւ նկարահանել էր «ճմշարտության ռումբերը» թագավորական ընտանիքի մասին։ Սասեքսի դուքսը, կարծես թե, որոշել էր, որ անիմաստ է հաշտվել մի քանի շաբաթ անց կրկին վիճելու համար»,- ինսայդերը հայտնել է The Sun-ին։