Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը դասական շախմատի Grand Chess Tour մրցաշարի երկրորդ տուրում ոչ ոքի է խաղացել ամերիկացի Ուեսլի Սոյի հետ:
Երկու տուրից հետո հայ շախմատիստը կիսում է 3-8-րդ տեղերը՝ կես միավորով զիջելով առաջատարներին՝ ամերիկացի գրոսմայստեր Ֆաբիանո Կարուանային ու ռումինացի Բոգդան-Դանիել Դյակին:
Մրցաշարը մեկնարկել է հունիսի 3-ին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում և կավարտվի հունիսի 15-ին: Հայ շախմատիստը մրցաշարին մասնակցում է Հայաստանի դրոշի ներքո: