«Ամենախայտառակ ու վտանգավոր ընտրություններն են լինելու». Տեր-Պետրոսյանը բացատրեց՝ ինչու
Advertisement 1000 x 90

«Ամենախայտառակ ու վտանգավոր ընտրություններն են լինելու». Տեր-Պետրոսյանը բացատրեց՝ ինչու

Հայաստանում պայթյունավտանգ իրավիճակ է, և ընտրություններն էլ սովորական ընտրություններ չեն: Այսօր ՀԱԿ ընտրական հավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ նախագահ, վարչապետի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը:

«Այս ընտրությունները լինելու են Հայաստանի պատմության ամենախայտառակ, ամենավտանգավոր ընտրությունները: Կա երկու բևեռ, որոնք ցանկանում են ամեն գնով հասնել իշխանության: «Ամեն գնով» բառը ես հենց այնպես չեմ օգտագործում; Նրանք պատրաստ են ամեն ինչի: Երկու կողմն էլ տիրապետում է հսկայական ֆինանսական, վարչական, քրեական ռեսուրսների»,- ասաց նա:

Տեր-Պետրոսյանի դիտարկմամբ` եթե պատերազմում նման ցավալի պարտությունից հետո բոլոր նորմալ ազգերը սթափվում են, ապա Հայաստանում առկա քաղաքական երկու հակադիր բևեռները երկիրը նետում են ավելի խորը փոսի մեջ:

«Որևէ մեկի ազնիվ խոսքին չհավատաք՝ ո՛չ Փաշինյանի, ո՛չ Քոչարյանի: Մենք արդեն տեսել ենք` նրանց ազնիվ խոսքը ինչ է արժեցել մեր ժողովրդի համար»,- ասաց նա:

ՀՀ առաջին նախագահի կանխատեսմամբ` ընտրություններում երկու կողմից էլ հազարավոր խախտումներ են լինելու, հազարավոր միջադեպեր, որոնք կարող են նաև անկառավարելի դառնալ:

armeniasputnik.am