Որքանո՞վ է դիմակ կրելը նվազեցնում կորոնավիրուսով վարակվելու ռիսկը
Advertisement 1000 x 90

Որքանո՞վ է դիմակ կրելը նվազեցնում կորոնավիրուսով վարակվելու ռիսկը

Դիմակ կրելը եւ սոցիալական հեռավորություն պահպանելը իսկապես նվազեցնում են SARS-CoV-2 կորոնավիրուսով վարակելու ռիսկը: Սա հաստատում են Axios-Ipsos հետազոտողների միջազգային կոնսորցիումի կողմից անցկացված հարցման տվյալները:

Axios-ի հաղորդմամբ՝ մարդիկ, որոնք երբեք դիմակ չեն կրել, կարող են կրկնակի շատ կորոնավիրուսի թեստի դրական պատասխան ստանալ, քան նրանք, ովքեր մշտապես կրում են անհատական պաշտպանության միջոցներ: Դրսում դիմակ կրող մարդկանց միայն 11 տոկոսն է վարակվել կորոնավիրուսով, իսկ դիմակ չկրողներից վարակվել է 23 տոկոսը՝ մոտ երկու անգամ ավելի:

Բացի այդ, ըստ հարցումների, մարդիկ, ովքեր դիմակ են կրել, ավելի հաճախ են թեստավորում անցել: Մարդկանց 30 տոկոսը, ովքեր անընդհատ դիմակ են կրել, հայտնել են, որ կորոնավիրուսի թեստավորում են անցել: Այն մարդկանց մասնաբաժինը, ովքեր ոչ միշտ են կրել, կրել են ժամանակ առ ժամանակ կամ ընդհանրապես չեն կրել, կազմել է համապատասխանաբար 23 տոկոս, 20 տոկոս եւ 12 տոկոս: Սա նշանակում է, որ դիմակ չկրող մարդկանց շրջանում վարակվածների իրական թիվը կարող է ավելի մեծ լինել:

Նմանապիտ պատկեր է նաեւ սոցիալական հեռավորության մասով: Հարցվածների միայն 10 տոկոսն է հայտնել, որ միշտ պահպանել է երկու մետր հեռավորություն այլ մարդկանցից և վարակվել է կորոնավիրուսով, մինչդեռ սոցիալական հեռավորությունը չպահպանած մարդկանց շրջանում՝ 26 տոկոսը: Վարակվածների համամասնությունը, ովքեր միշտ չէ, որ պահպանել են հեռավորությունը, կազմել է 12 տոկոս, իսկ նրանցը, ովքեր հազվադեպ են պահպանել` 20 տոկոս:

news.am