Ուգանդայում առնվազն 30 մարդ է զոհվել Ալբերտ լճում տեղի ունեցած նավաբեկության հետևանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է տեղի ոստիկանությունը:
Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 25-ին, երբ ամբողջ աշխարհում նշվում էր կաթոլիկների Սուրբ Ծնունդը: Նշվում է, որ խորտակված նավում գտնվում էին տեղի ֆուտբոլային թիմի անդամները և երկրպագուները:
«Լիճը խաղաղ էր, բայց խնդիր է ծագել այն բանից հետո, երբ ֆուտբոլիստներն ու երկրպագուները սկսել են նշել տոնը: Նրանք հավաքվել են նավի մի կողմում, և այն շրջվել է»,- «Ֆրանսպրես» գործակալությանը հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: