
Բանակի զարգացման փուլերը մենք համապատասխանեցրել ենք պետական երկարաժամկետ կառավարման փուլերին, Գորիսում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» դաշինքի անդամ Սեյրան Օհանյանը:
«Ակնհայտ է, որ այս պայմաններում անհրաժեշտ են արագ կազմակերպչական խնդիրներ իրականացնել՝ մեկ տարվա ընթացքում վերականգնել բանակի գործունեության ողջ ընթացը, կարգապահությունը, և մոտ երեք տարի է պետք, որպեսզի նաև վերազինման խնդիրները կատարենք: Մենք այնպիսի պայմաններում ենք, որ երկարաժամկետ կառավարման տեմպերը պետք է մի քիչ արագացնել», – ասաց Օհանյանը:
Անդրադառնալով սահմանների կահավորմանը՝ Սեյրան Օհանյանը նկատեց, որ չունեն հաշվարկներ, թե որքան է մեր սահմանն ավելացել, ինչ խնդիրներ կան, որովհետև պետական կառավարման համակարգում չեն:
Նրա խոսքով՝ ընտրություններում հաղթելուց հետո շատ կարճ ժամանակ է պետք հաշվարկներ անելու համար և մինիմալ ժամանակահատված սահմաններն ամրացնելու համար: