Պետությունը 170 մլն դրամ է ծախսել հանուն Աննա Հակոբյանի մեկ լուսանկարի
Advertisement 1000 x 90

Պետությունը 170 մլն դրամ է ծախսել հանուն Աննա Հակոբյանի մեկ լուսանկարի

Չնայած պետության ներսում առկա աղետալի վիճակին, իշխանությունները չեն խորշում տոնակատարություններ կազմակերպել: Բազմաթիվ զոհերի, անհետ կորածների և նրանց ծնողների ու հարազատների վշտի ֆոնին Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հունիսի 1-ին շքեղ տոնակատարություն և համերգ էր կազմակերպել: Ընդ որում Փաշինյանի իշխանության ընթացքում առաջին անգամ էր, որ այս տոնը նման ճոխությամբ էր նշվում: Նկատենք նաև, որ այդ օրը Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրն է և նա էլ լավ ժամանակ էր անցկացնում Փարիզում:

Հունիսի 1-ի տոնակատարության ամբողջ իմաստն այն է, որ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը պետք է  մեկ տասնյակի հասնող թիկնապահների ուղեկցությամբ դուրս գա հրապարակ ու ցույց տա, որ որևէ արտառոց բան տեղի չի ունեցել ու երկիրը ապրում է իր հանգիստ կյանքով:

Աննա Հակոբյանի Հանրապետության հրապարակում ժողովրդական լուսանկար ունենալու համար իշխանություններն, ըստ մեր տեղեկությունների, ծախսել են ավելի քան 170 մլն դրամ: Այսքան է արժեցել սգի ժամանակ կազմակերպված տոնակատարությունը:

Ի դեպ, հետաքրքիր է, որ պետությունը պատերազմի արդյունքում տուժած քաղաքացիների տարբեր խնդիրներ չի լուծում` պնդելով, որ ֆինանսական միջոնցերը չեն բավարարում ու այս ֆոնին 170 մլն դրամ ծախսում են հանուն ոչնչի, ավելի շուտ հանուն զոհերի և անհետ կորածների ծնողների ու հարազատների վիշտը խորացնելու: Սա է ժամանակավոր այս իշխանության որակն ու էությունը:

politik.am



Նման նյութեր