20 տարում առաջին անգամ ԱՄՆ-ում հավանություն են տվել Ալցհեյմերի հիվանդությունը բուժող դեղամիջոցին
Advertisement 1000 x 90

20 տարում առաջին անգամ ԱՄՆ-ում հավանություն են տվել Ալցհեյմերի հիվանդությունը բուժող դեղամիջոցին

20 տարում առաջին անգամ ԱՄՆ իշխանությունները հավանություն են տվել Ալցհեյմերի հիվանդությունը բուժող դեղամիջոցին։ Ինչպես տեղեկացնում է ABC News-ը, Biogen ընկերության ստեղծած դեղամիջոցը վաճառքի կհանվի առեւտրային Aduhelm անվանմամբ։

Դեղամիջոցի մշակումն ուղեկցվում էր դրա արդյունավետության շուրջ վեճերով։ Որոշ մասնագետների կարծիքով՝ դեղամիջոցի առավելությունները հազիվ թե գերակշռեն լուրջ կողմնակի ազդեցությունների ռիսկին։ Միեւնույն ժամանակ, իշխանությունների որոշումը մեծ նշանակություն ունի Ալցհեյմեր ունեցող մարդկանց համար, քանի որ սա առաջին դեղամիջոցն է՝ ուղղված հիվանդության զարգացումը դանդաղեցնելուն։

Aduhelm-ը քայքայում է ամիլոիդը՝ սպիտակուց, որը մարդու ուղեղի մեջ ձեւավորում է բշտեր, որոնք վնասում են բջիջները եւ առաջ բերում հիշողության, մտածողության ու շփման հետ կապված խնդիրներ։ Արտադրողի տվյալներով՝ դեղամիջոցը, կենսակերպի փոփոխման հետ համադրվելով, կարող է օգնել պացիենտներին, որոնց մոտ հիվանդությունը հայտնաբերվել է վաղ փուլերում։

news.am