Քլոե Քարդաշյանը պատասխանել է իրեն «այլմոլորակային» անվանած օգտատերերին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Քլոե Քարդաշյանը պատասխանել է իրեն «այլմոլորակային» անվանած օգտատերերին

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը՝ Քլոեն, «հակահարված է հասցրել» երկրպագուներին, որոնք տեսանյութում փոխված արտաքինի պատճառով նրան «այլմորոկային» են անվանել։ Հրապարակումները հայտնվել են նրա Twitter-ի էջում։

36-ամյա Քլոեն դարձել է «Nurotec» ապրանքանիշի՝ միգրենի դեմ դեղամիջոցների գովազդային արշավի հերոսը։ Կադրերում նա նստած է բազմոցին, բեժ գույնի կոստյում է կրում եւ շագանակագույն կարդիգան։ Նրան նկարահանել են դստեր՝ Թրուի հետ։

«Marsha Coupe» անունով օգտատերը Քարդաշյանին մեղադրել է պլաստիկ վիրահատությունները չարաշահելու համար, որոնք, նրա կարծիքով, հեռուստաաստղի միգրենի պատճառն են։ «Ինչպես է դեղագործական ընկերությունն իր ներկայացուցիչ դարձնում մարդուն, որն այնքան պլաստիկ վիրահատություններ է արել, որ այլմոլորակայինի տեսք ունի»,- գրել է օգտատերը։

Քլոեն արձագանքել է օգտատիրոջ քննադատությանը․ «Ափսոսում եմ, որ ձեզ այդպես եք զգում։ Դուք իրավունք ունեք արգելափակել ինձ, ես ձգտում եմ օգնել մարդկանց, որոնք լռում են իրենց խնդրի մասին։ Ես իրավունք ունեմ ունենալ իմ կարծիքը, ինչպես դուք իրավունք ունեք արտահայտելու ձերը։ Սակայն ես չեմ կարծում, թե դուք կարող եք ձեզ ֆեմինիստ անվանել, եթե առանց հիմքի հարձակվում եք այդ կնոջ վրա»։

2020թ․-ի նոյեմբերին երկրպագուները տեսանյութում չէին ճանաչել Քլոե Քարդաշյանին եւ նրան քննադատել էին պլաստիկ վիրահատությունների համար։ Տեսաուղերձում Քլոեն շնորհակալական խոսք էր ասել «People’s Choice Awards» երեկոյի ընթացքում «Reality Star of 2020» անվանակարգում հաղթանակի համար։ Օգտատերերն ուշադրություն էին դարձրել գործարար կնոջ արտաքինին եւ քննադատության ենթարկել պլաստիկ վիրահատությունների համար։

style.news.am