Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը իր թելեգրամյան ալիքում գրառում է արել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի գործունեությանը, հունիսի 20-ին սպասվող ընտրություններին և Հայաստանի ներկայիս իրավիճակին։
Ստորև թարգմանաբար ներկայացնում ենք նրա գրառումը.
«Մենք կորստի ժամանակներ ենք ապրում: Մենք ուղղակի կյանքեր չենք կորցրել, մենք կորցրել ենք հայրենասերներ: Մենք տարածքներ չենք կորցրել, մենք պատմություն ենք կորցրել: Մենք մանկապարտեզներ ու դպրոցներ չենք կորցրել, մենք մեր ապագային մասնիկն ենք կորցրել։
Պարտությունը խլել է մեր հպարտությունը: Կապիտուլյանտի նախընտրական ծամածռությունները մարտահրավեր են նետում մեր պատվին ու արժանապատվությունը:
Համոզված եմ, որ շատերը գիտեն այս տեսանյութի փաստերը: Ցույց տվեք ձեր այն ընկերներին, որոնք լռում են: Որոնք ձևացնում են, թե չեն հետաքրքրվում քաղաքականությամբ: Որոնք լուռ աջակցում են Նիկոլին: Եվ առաջարկեք նրանց գնալ և քվեարկել: Յուրաքանչյուրի համար, որը չի ծառայելու կապիտուլյանտին»։