Եթե Փաշինյանը պարտվի միևնույն է ասելու է, որ ընտրությունները կեղծվել են, և փորձելու է իր փոքրաթիվ, բայց շատ ագրեսիվ հատվածին հանել փողոց, երկիրը էլի մտնելու է հետընտրական ցնցումների մեջ,- «Փաստինֆո»-ի եթերում ասել է ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ու ավելացրել. «եթե երկիրը փրկելու գինը պետք է
լինեն հետընտրական ցնցումները, դրանով երկիրը մաքրելը և կայունացնելը, ապա այդ գինը պետք է վճարենք»։
Ն.Զոհրաբյանի խոսքերով՝ գործող պաշտոնատար անձանց մոտ արդեն իսկ սկսվել է անհանգստություն՝ ստեղծված իրավիճակի հետ կապված։
«Ինձ զանգահարում են մարդիկ, խնդրում են, այսպես ասած, միջնորդեմ Քոչարյանի թիմին՝ ասելով, որ պատրաստ են իրենց ծառայություններն առաջարկել Ռոբերտ Քոչարյանին»,- նշել է Զոհրաբյանն ու ավելացրել. «Ես դա չեմ հասկանում, որովհետև երբ Քոչարյանն ուներ օգնության կարիք, բոլորը լռում էին՝ վախենալով «պիցայակեր» անվանվելուց, իսկ հիմա, կարծես թե, բոլորի համար սկսում է պատի՞վ դառնալ պիցայակեր լինելը»։
Զոհրաբյանը կոչ է արեց ուժային կառույցների արդեն պաշտոնաթող ղեկավարներին խոսել բաց, բացել փակագծեր, քանզի խոսքն արդեն մեր երկրի անվտանգության և մեր պետության լինել -չլինելու մասին է։