Լրագրողն ու իրավաբանը Մեգան Մարքլի դստեր մասին «ռասիստական կատակների» պատճառով զրկվել են աշխատանքից (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Լրագրողն ու իրավաբանը Մեգան Մարքլի դստեր մասին «ռասիստական կատակների» պատճառով զրկվել են աշխատանքից

Բրիտանական «Daily Telegraph» հեղինակավոր թերթի լրագրող Ջուլի Բերչիլը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հայտնել է, որ իրեն աշխատանքից ազատել են, երբ ինքը Twitter-ում մեկնաբանություն է արել Մեգան Մարքլի եւ արքայազն Հարիի նորածին դստեր՝ Լիլիբեթ Դիանայի անունի մասին․ փոքրիկն ԱՄՆ-ում լույս աշխարհ է եկել հունիսի 4-ին։ Ջուլին կարծի է հայտնել, որ Սասեքսի դուքսն ու դքսուհին բաց են թողել դստերը Ջորջինա Ֆլոյդինա անվանելու հնարավորությունը՝ ակնարկելով աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդին, որն այս տար մայիսին սպանվել է ոստիկանի կողմից ձերբակալության ընթացքում։ Ֆլոյդի մահն ԱՄՆ-ում եւ այլ երկրներում զանգվածային բողոքի ակցիաներ է առաջ բերել՝ սկիզբ դնելով թխամորթների իրավունքների համար «Black Lives Matter» («Սեւամորթների կյանքերը կարեւոր են») շարժմանը։

Թերթի խմբագրությունը, որտեղ 61-ամյա գրող Բերչելն աշխատել է հինգ տարի՝ վարելով իր սյունակը, այդ կատակը ռասիստական է համարել։

Daily Mail-ի հաղորդմամբ՝ աշխատանքը կորցրել է նաեւ Լոնդոնից 59-ամյա իրավաբան Ջոանա Տոչը։ Նա Twitter-ում արձագանքել է Ջուլիին։ «Ոչ Դորիա՞։ Սեւամորթների անունները կարեւոր չե՞ն»,- գրել է նա՝ նկատի ունենալով Մեգանի մորը՝ աֆրոամերիկացի Դորիա Ռեգլանդին։ Բերչիլը, հիշելով Մեգանի եւ Հարիի սկանդալային հարցազրույցը Օփրա Ուինֆրիին, պատասխանել է․ «Ես հույս ունեի՝ Դորիա Օփրա կլիներ, ռասիստաներ»։ Թոչը պատասխանել է․ «Դոփրա՞»։

Սկանդալից հետո Թոչը ներողություն է խնդրել եւ ջնջել է Twitrer-ի իր միկրոբլոգը։ Ընկերությունը, որտեղ նա աշխատում է, խոստացել է «ներքին հետաքննություն» անցկացնել, որի ընթացքում նա հեռացվել է իր մասնագիտական պարտականությունների կատարումից։

Այս տարվա մարտին բրիտանացի հայտնի հեռուստահաղորդավար Փիրս Մորգանը հեռացել է «ITV» հեռուստաալիքով ցուցադրվող «Good Morning Britain» հաղորդումից, որի հետ համագործակցել է երկար տարիներ։ Դա տեղի է ունեցել, երբ Փիրսը քննադատել է Օփրա Ուինֆրիին տված Մեգանի հարցազրույցը, որում նա թագավորական ընտանիքի անդամներից մեկին, որի անունը չի նշել, մեղադրել է ռասիզմի համար եւ հայտնել, որ ինքնասպանության եզրին է եղել։ Մորգանը հայտարարել է, որ չի հավատում նրա ոչ մի խոսքի։ Մարքլը պաշտոնապես բողոք էր ներկայացրել հեռուստաալիքի ղեկավարությանը, սակայն Փիրսը հրաժարվել է ներողություն խնդրել եւ նախընտրել է թողնել աշխատանքը։

news.am



Նման նյութեր