2007թ․-ին՝ «Keeping Up with the Kardashians» նախագծի թողարկումից վեց ամիս առաջ, համացանցում ինտիմ տեսանյութ է հրապարակվել, որում պատկերված էին Քիմ Քարդաշյանն ու նրա ընկերը՝ Ռեյ Ջեյը։
Քիմը տեսանյութի մասին խոսել է «Քարդաշյանների ընտանիք» իրապատում-շոուի առաջին էպիզոդի ընթացքում, երբ նրա քույրը՝ Քորթնին հարցրել է, թե ինչու է նա նկարահանել տեսանյութը։ «Որովհետեւ ես հուզված էի, եւ դա ինձ դուր էր գալիս»,- կարճ պատասխանել էր Քիմը։ Նա հավելել էր, որ նկարահանման ընթացքում գտնվել է արգելված պրեպարատների ազդեցության տակ։
«Ե՛վ պրոդյուսերներին, ե՛ւ մեզ դուր էր եկել «սենյակում փղի մասին» խոսելու գաղափարը։ Եվ ես, հավանաբար, դա չէի անի, եթե դա չլիներ շոուի համար»,- շոուի այդ էպիզոդը մեկնաբանել է Քարդաշյանը։ Քիմը պատմել է, թե ինչու է, ամեն դեպքում, որոշել կրկին անդրադառնալ այդ թեմային․ «Ինձ երբեմն թվում է, որ ես պետք է հասկանամ եւ արդեն վերջ դնեմ դրան»։
KUWTK-ի պրոդյուսեր Ֆարնազ Ֆարջամն ասում է, որ Քիմը «հակասությունների մեջ է եղել» եւ «ատում էր ամենն», ինչ վերաբերում էր հոլովակին։ Նրանք որոշել են անմիջապես խոսել այդ թեմայի մասին, որպեսզի հետագայում լսարանը կարողանա անցնել այդ թեմայի կողքով։ Քիմը հավելել է, որ իր կարծիքով՝ իրապատում-շոուի նկարահանումներն իր ընտանիքին օգնել են «լուծել խնդիրները», ոչ թե թաքցնել դրանք։ «Ի վերջո, ես մշտապես անկեղծ եւ ազնվիվ եմ եղել եւ ցանկանում էին խոսել ամենի մասին, ինչի միջով սպիտված եմ եղել անցնել։ Ես չէի պատրաստվում զսպել ինձ»,- Los Angeles Times-ի հետ զրույցում ասել է Քիմը։
news.am