Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Սոչի քաղաքում գտնվող Ադլեր միկրոշրջանում տղամարդը երկու հարկադիր կատարողի է սպանել։ Տեղեկությունը հայտնում են ռուսական լրատվամիջոցներն ու Telegram-ալիքները:
Այսպես, «Baza»-ի տվյալներով՝ սպանվել են 35-ամյա Անդրոնիկ Մակիվասյանը և 36-ամյա Ալբերտ Ազյազյանը (դատելով ազգանուններից՝ էթնիկ հայեր)։ Նրանք գնացել են տղամարդու տուն, քանի որ նրա տունը պետք է դատարանի որոշմամբ ապամոնտաժվեր։ Տղամարդը դիմավորել է զենքով ու կրակ բացել։
«112» Telegram-ալիքը հայտնում է նաև հանցագործի անունը՝ 61-ամյա Վարդան Քոչյան, որը նույնպես հայ է։
Աղբյուրի տվյալներով՝ սպանվածների հետ ժամանած երրորդ հարկադիր կատարողը չի տուժել։
Հանցագործին արդեն տեղափոխել են ոստիկանություն։
Ավելի մանրամասն՝ armeniasputnik.am