Մարիա Զախարովան մեկնաբանել է Նոբել Առուստամյանի շուրջ ստեղծված իրավիճակը. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Մարիա Զախարովան մեկնաբանել է Նոբել Առուստամյանի շուրջ ստեղծված իրավիճակը. armeniasputnik.am

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է սպորտային մեկնաբան Նոբել Առուստամյանի հետ կապված իրավիճակը․ Առուստամյանին չեն հավատարմագրել Ադրբեջանի մայրաքաղաքում կայանալիք հանդիպումներին: Որոշումը պայմանավորված է լրագրողի հայկական ծագմամբ։

Զախարովայի խոսքով՝ այժմ ՈւԵՖԱ-ն անում է հնարավոր ամեն ինչ, որ Եվրոպայի առաջնությունը պատշաճ մակարդակով անցնի: Հատուկ ուշադրություն է դարձվում զանգվածային լրատվամիջոցներին ու լրագրողների հավատարմագրմանը:

«Ներկայիս համաշխարհային իրողություններում չափազանց բարդ է նման ծավալուն անդրսահմանային մարզական միջոցառումներ կազմակերպել։ Ռուսաստանը միջոցառումների մի ամբողջ համալիր է իրականացնում, որ այդ ժամանակահատվածում արտասահմանցի թղթակիցների աշխատանքն առավելագույնս հարմարավետ լինի»,-գրել նա իր Telegram-ալիքում։

Զախարովայի խոսքով՝ ՈւԵՖԱ-ն փնտրում է լուծում, որը թույլ կտա ռուսաստանցի սպորտային մեկնաբան Նոբել Առուստամյանին մասնագիտական գործունեություն իրականացնել ֆուտբոլի Եվրոպայի առաջնության լուսաբանման ուղղությամբ: Նա հավատում է, որ լուծում կգտնվի։

«Երեկ ամբողջ երեկո դրանով էինք զբաղված։ Եվ կարող եմ ասել, որ ներգրավված բոլոր կողմերի նման կառուցողական հարաբերությունները վաղուց չէի տեսել»,- գրել է նա։

Եվրո-2020-ը պետք է կայանար անցյալ ամռանը, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով մրցաշարը տեղափոխեցին 2021 թվական: Հանդիպումները կանցկացվեն հունիսի 11-ից հուլիսի 11-ը միանգամից մի քանի երկրներում:

Հիշեցնենք, որ հունիսի 8-ին բլոգեր Վասիլի Ուտկինը հայտնել էր, որ Բաքվում Եվրո-2020-ի կազմկոմիտեն արգելափակել է ռուսաստանցի լրագրողի հավատարմագրումը: Ավելի ուշ «Match TV»-ի գլխավոր տնօրեն Թինա Կանդելակին ասել էր, որ հեռուստաալիքն ամեն ինչ անում է իրավիճակը կարգավորելու համար։

armeniasputnik.am



Նման նյութեր