ՌԴ-ում ավտոբուսը վրաերթի է ենթարկել կանգառում կանգնածներին, 6 մարդ է զոհվել
Advertisement 1000 x 90

ՌԴ-ում ավտոբուսը վրաերթի է ենթարկել կանգառում կանգնածներին, 6 մարդ է զոհվել

Վեց մարդ զոհվել է, չորսը տուժել են Սվերդլովի մարզում վթարի ժամանակ, երբ ավտոբուսը արգելակների անսարքության պատճառով վրաերթի է ենթարկել կանգառում կանգնածներին, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով արտակարգ ծառայությունների ներկայացուցչին։

Եվս մոտ 15 մարդ տեղափոխվել է հիվանդանոց։

Նախնական տվյալներով՝ ՃՏՊ-ն տեղի է ունեցել արգելակների անսարքության պատճառով, ՌԻԱ Նովոստիին հայտնել է
ՆԳՆ մարզային վարչության մամուլի ծառայության ղեկավար Վալերի Գորելիխը։

Դեպքի վայրում աշխատում են տարածքային ներքին գործերի վարչության և պետավտոտեսչության աշխատակիցները։

Գործակալության զրուցակցի տվյալներով` ՊԱԶ մակնիշի մարդատար ավտոբուսը տեղափոխում էր տեղի ձեռնարկության աշխատակիցներին։ Ձեռնարկության դիմաց կտրուկ վայրէջք կա, որով իջնելու ժամանակ, ըստ օպերատիվ տվյալների, ավտոբուսի արգելակները խափանվել են, այն մեծ արագությամբ հարվածել է ձեռնարկության դարպասներին և վրաերթի ենթարկել կանգառում այդ ավտոբուսին սպասող մարդկանց, պարզաբանել է ՆԳՆ ներկայացուցիչը:

armeniasputnik.am



Նման նյութեր