Մենք առաջարկում ենք ուժեղ տնտեսություն, որ մեր քաղաքացիներն աշխատանք ունենան․ Վահե Հակոբյան
Advertisement 1000 x 90

Մենք առաջարկում ենք ուժեղ տնտեսություն, որ մեր քաղաքացիներն աշխատանք ունենան․ Վահե Հակոբյան

«Սուտ, կեղծիք, սպառնալիք, պոպուլիզմ․ սա՛ է Նիկոլ Փաշինյանի բաղադրատոմսը, որը երեք տարի նա մատուցում է մեր հայրենակիցներին»,- «Հայաստան» դաշինքի՝ Աշտարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ ասաց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։

«Հիշո՞ւմ եք․ երբ նա ասում էր՝ ելք կա։ Եկավ, ելքերը փակեց։ Փլեց տնտեսությունը, տանուլ տվեց քովիդի դեմ պայքարը, դրդեց պատերազմին և խայտառակ պարտություն կրեց՝ տալով 5 հազարից ավել զոհ և 11 հազարից ավել վիրավորներ, հանձնեց ահռելի տարածքներ։ Հիմա էլ ասում է՝ ապագա կա։ Իհարկե՝ ապագա կա։ Հարցն այն է՝ ինչպիսինն է լինելու այդ ապագան ու առանց ում։ Առանց նրա՝ այ՛ո, մենք ունենք փայլուն ապագա»,- շեշտեց Հակոբյանը։

«Հայաստան» դաշինքը ձեզ առաջարկում է արժանապատիվ ապագա, ուժեղ բանակ, որպեսզի մեր զինվորներն ունենան խաղաղ ծառայություն, իսկ խաղաղությունը պարտադրում են, ոչ թե մուրում։ Մենք առաջարկում ենք ուժեղ տնտեսություն, որ մեր քաղաքացիներն աշխատանք ունենան։ Եվ վերջապես, մենք վերականգնելու ենք Հայաստանի միջազգային հեղինակությունը բոլոր միջազգային հարթակներում»,- ելույթն ամփոփեց Վահե Հակոբյանը։

 



Նման նյութեր