ԱՄՆ-ն ստեղծել է նոր սերնդի առաջին երկու ռմբակոծիչը
Advertisement 1000 x 90

ԱՄՆ-ն ստեղծել է նոր սերնդի առաջին երկու ռմբակոծիչը

ԱՄՆ ռազմաօդային ուժերը պատրաստվում են փորձարկել նոր սերնդի երկու B-21 Raider ռազմավարական ռմբակոծիչ: Корреспондент պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Drive-ը։ B-21-ի առաջին թռիչքը պետք է տեղի ունենա 2021-ի կեսերին:

«B-21-ի մատակարարման ծրագրի իրականացման տեմպերը, ի վերջո, կարող են տապալել ԱՄՆ ռազմաօդային ուժերի պլանները՝ ապագայում ռմբակոծիչների թիվը 157 ինքնաթիռից հասցնել 225-ի՝ բաղկացած բացառապես B-21-ներից, ինչպես նաև Սառը պատերազմի ժամանակաշրջանի ինքնաթիռներից», – գրված է հոդվածում:

Միևնույն ժամանակ, B-1 և B-2 Spirit ռմբակոծիչներն աստիճանաբար դուրս կգան շահագործումից, B-52-ները զգալիորեն կարդիականացվեն։ Այս մասին ասել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի շտաբի պետի տեղակալ Դեյվիդ Ս. Նահոմը։

«B-21-ները շահագործման կհանձնվեն, երբ որոշում կայացվի ինքնաթիռների արտադրությունն ավելացնել ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատարության կարիքները բավարարելու համար»,- գրված է հոդվածում։ Լրատվամիջոցը նշում է, որ նոր ռմբակոծիչը, այնուամենայնիվ, դեռ վերջնականապես չի ներկայացվել:

«Օդանավի շատ ասպեկտներ առեղծված են մնում, ԱՄՆ ռազմաօդային ուժերի պաշտոնյաները լռում են դրա հստակ հնարավորությունների մասին: Օրինակ՝ մենք դեռ չգիտենք՝ արդյո՞ք բոլոր օդանավերը միջուկային կլինեն: B-21-ը պետք է ապահովի ռազմաօդային ուժերի հնարավորությունների շրջադարձային փոփոխություն»,- ասել են փորձագետները:



Նման նյութեր