Գիտնականները գտել են հղիության բարդությունները մինչ դրանց ի հայտ գալը հայտնաբերելու միջոցը
Advertisement 1000 x 90

Գիտնականները գտել են հղիության բարդությունները մինչ դրանց ի հայտ գալը հայտնաբերելու միջոցը

Քեմբրիջի համալսարանի գիտնականները հղիության բարդությունները նույնիսկ դրանց առաջացումից առաջ կանխատեսելու նոր միջոց են առաջարկել: Նրանց նոր ուսումնասիրությունը հրապարակվել է Nature Communications Biology ամսագրում:

Յուրաքանչյուր տասներորդ կինը հղիության ընթացքում բարդությունների է բախվում, եւ այդ բարդություններից մի քանիսը կարող են սպառնալ նրա եւ երեխայի կյանքին: Սովորաբար, խնդիրները հայտնի են դառնում միայն երկրորդ կամ երրորդ եռամսյակում, երբ դրանք արդեն հասցրել են ազդել պտղի վրա:

Մասնագետների կարծիքով՝ կանանց օրգանիզմում շատ փոփոխություններ կապված են ընկերքի արտադրած նյութերի հետ: Օգտագործելով մկներին, մասնագետները ուսումնասիրել են ընկերքի կողմից արտադրված սպիտակուցները եւ արդյունքները համեմատել են այն կանանց արյան նմուշների հետ, որոնց հղիությունն առանց բարդությունների է անցել, եւ որոնց մոտ հեստանցիոն շաքարախտ է զարգացել: Պարզվել է, որ սպիտակուցների մակարդակի մոտ մեկ երրորդի մակարդակի փոփոխությունները կապված են հղիության ընթացքում շեղումների հետ: Ավելին, արյան մեջ այս փոփոխությունները հնարավոր է եղել որոշել արդեն հղիության 12 շաբաթում, չնայած որ հեստանցիոն շաքարախտը սովորաբար ախտորոշվում է 24-28-րդ շաբաթների ընթացքում:

Հետազոտության հեղինակները պարզել են նաեւ մի շարք հատուկ սպիտակուցներ, որոնք կարգավորում են գեները, որոնք կապված են ընկերքի այս կամ այն հորմոնների արտադրության հետ: Գիտնականները հույս ունեն, որ դրանց հետագա ուսումնասիրությունը հնարավորություն կտա նախապես կանխատեսել նաեւ մյուս բարդությունները:

news.am