Վաղ փուլերում հաստ աղիքի քաղցկեղը հազվադեպ է հատուկ ախտանիշներ ունենում: Պացիենտը կարող է ընդհանրապես բողոք չունենալ, ինչպես նշում է ուռուցքաբան, բժշկական գիտությունների թեկնածու Դանիել Մարգարյանը (Ռուսաստան):
АиФ.ru-ի հետ զրույցում նա նշել է, որ նախքան ախտորոշում կատարելը, մարդը պետք է ուշադրություն դարձնի որովայնում տհաճ զգացողություններին, դուրս գնալու խանգարմանը, ինչպես նաեւ ուղիղ աղիքից տարբեր ոչ տիպիկ արտադրություններին։
«Արյան երկարատեւ կորուստը, որն աննկատ է մնում, կարող է հանգեցնել երկաթի պակասի եւ անեմիայի, ինչպես նաեւ հոգնածության, շնչարգելության եւ մաշկի գունատության»,- ասել է Մարգարյանը:
Որպես աղիքային քաղցկեղի հիմնական ախտանիշներ՝ բժիշկը նշում է՝
- Աղիքներից արյան արտադրությունը` անկախ արյան հաճախությունից եւ գույնից
- Քրոնիկ լուծի կամ փորկապության առաջացումը կամ սրացումը
- Փորացավը
- Կղանքի ձեւի փոփոխությունը
- Անեմիայի զարգացումը:
Մասնագետի խոսքով՝ ուռուցքային հիվանդությունը կարելի է որոշել նաեւ բնակչության ռիսկային խմբերի սքրինինգային ուսումնասիրությունների անցկացման գործընթացում:
news.am